Մայր Աթոռի բացօթյա խորանում մեկնարկում է պատարագը Հռոմի պապի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մեկնարկել է Սուրբ պատարագը, որը մատուցում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` աշխարհի տարբեր ծագերից Էջմիածին են ժամանել ուխտավորներ` մասնակցելու պատարագին:
Հռոմի պապին ու Գարեգին Բ կաթողիկոսին տանող ամպովանին կրում են չորս վարդապետեր, այն մոտենում է բաց խորանին: Ժողովուրդը հայրապետներին դիմավորում է ծափերով:
Մայր Աթոռում տեղի կունենան մի շարք այլ միջոցառումներ, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով` համեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց, այցելել Յոթ վերք եկեղեցի:
- Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն
ճշմարիտի
մասին, որ տեսել է
Պապը Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին: - Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի
պապ
Հունիսի 26-ին քահանայապետն ավարտել է եռօրյա այցը Հայաստան: - Հռոմի պապի ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Վատիկան. ավարտվեց
ուխտագնացությունը Բիբլիական երկիր
Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչ ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ նախագահին, բարձրացավ ինքնաթիռ` վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին: - Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք». միջազգային մամուլի անդրադարձը
Ծիծեռնակաբերդ
Պապի այցին
Սրբազան Քահանայապետի այցի երկրորդ օրը միջազգային լրատվականները լայնորեն լուսաբանել են Պապի այցը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: - Գյումրիի ժողովուրդն առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ. Գարեգին Բ
կաթողիկոս
Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ընթացքում հանդես է եկել ելույթով: