Թուրքական դատարանը մեկ տարվա պայմանական պատժի է դատապարտել Էրդողանին Գոլումի հետ համեմատած քաղաքացուն

Armenpress 20:07, 23 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը մեկ տարվա պայմանական պատժի  է դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին «Մատանիների տիրակալը» եռապատման Գոլումի կերպարի հետ համեմատած քաղաքացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

2014թ. Թուրքիայի քաղաքացի Ռիֆաթ Չեթինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր Էրդողանի և Գոլումի՝ դեմքի միևնույն հիացմունք և զարմանք արտահայտող լուսանկարները: Թուրքական օրենսդրության համաձայն՝ նախագահին վիրավորելու համար Չեթինին սպառնում էր մինչև 4 տարվա ազատազրկում:

Չեթինը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, քանի որ այդ ժամանակ, երբ ինքը տեղադրել է լուսանկարները, Էրդողանը եղել է ոչ թե երկրի նախագահը, այլ վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am