Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ է նշանակել

Armenpress 15:47, 22 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ»:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Գարեգին Մխիթարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Գարեգին ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am