Ադրբեջանը ինժեներա-սակրավորական վարժանքներ է անցկացրել

Armenpress 14:09, 11 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը ինժեներա-սակրավորների ստորաբաժանումների պլանային վարժանքներ են անցկացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վարժանքների նպատակը Ադրբեջանի ԶՈւ ինժեներա-ամրաշինական զորքերի մարտունակության ստուգումն է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաճախ են լուրեր հաղորդում առաջնագծին մոտ շրջաններում քաղաքացիների, անասունների եւ զինծառայողների ականների վրա պայթելու մասին:

Ըստ ԱՊԱ-ի` երեկ ԼՂՀ-ի Մարտակերտին սահմանակից Ասադլի տարածքային ներկայացուցչության Քյուրդյուրլու գյուղում Գարգար գետի ափին ականի վրա պայթել է խաշնարած Բադրեդին Ալիեւի անասնահոտից մեկ կով: Հովիվը չի տուժել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am