Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress 15:34, 1 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ Արգենտինան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդուհանդերձ արգենտինական նահանգները տեղական օրենսդիր մարմինների միջոցով Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձևեր են ընդունում:

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգն ընդունել է օրենք, որը կցվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 26,199 ազգային օրենքին, որն ամեն տարի ապրիլի 24-ն Արգենտինայում հռչակել է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:

Բանաձևը ստացել է ներկաներից բոլորի համաձայնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am