Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կհանդիպի ՄԽ համանախագահներին

Armenpress 20:50, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: 

«Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Բալայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am