Հզոր պայթյուն Թուրքիայում

Armenpress 09:52, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, հեռահար կառավարման ինքնաշեն պայթուցիկը երեկոյան ժամերին փողոցում պայթել է այն պահին, երբ անցնում էր զրահապատ ոստիկանական ավտոմեքենան:

Նախնական վարկածով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կոյուղու դիտանցքում:

Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am