Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն

Armenpress 20:58, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն: Գործողություններն իրականացվել են երկրի ներսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Քանդված տների վերականգնման համար կպահանջվի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: 

Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վերսկսված զինված բախումների հետևանքով սպանվել են 480-ից ավելի զինվորականներ ու ոստիկաններ: Թուրքիայի գլխավոր շտաբը հաղորդել է այդ ընթացքում շուրջ 5 հազար քրդերի սպանելու մասին: Քրդական կողմը հայտարարում է, որ զոհվել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am