Մեկնարկեց ԵԺԿ 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը

Armenpress 19:33, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում մեկնարկեց Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Ներկա են շուրջ 700 հյուրեր տարբեր երկրներից: Գագաթնաժողովը լուսաբանում են մոտ 100 լրագրողներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է և  մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ստեղծվել է 1976թ. որը կոչված է ժողորդավարական թափանցիկ և արդյունավետ Եվրոպա ստեղծելու համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am