Ֆրանցիսկոս պապը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը, ինչպես դա արեց Բենեդիկտոս 16-րդը

Armenpress 17:20, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժխտել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի պաշտոնից իր վաղաժամկետ հեռանալու հնարավորությունը՝ իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի օրինակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա խոսքը մեջբերված Է Սուրբ Աթոռի պաշտոնական կայքում: 

«Ես չեմ մտածել այն մասին, որ թողնեմ պաշտոնս դրա հետ կապված պատասխանատվության պատճառով»,-հայտարարել Է Ֆրանցիսկոս պապը Համաշխարհային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, որը կազմակերպել Էր Սուրբ Աթոռի Scholas Occurrentes հիմնադրամը:

«Ես խոստովանություն կանեմ ձեզ՝ երբեք չեմ մտածել, որ ինձ կընտրեն, եւ դա անակնկալ Էր ինձ համար: Բայց այդ պահից Տերը ինձ պարգեւեց խաղաղություն, որը շարունակվում Է մինչ օրս»,-հավելել Է նա:

Ֆրանցիսկոս պապի նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը, գահից հրաժարվել Է 2013 թվականի փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am