Այվազովսկու գործերը կդառնան Christie's-ի «ռուսական աճուրդի» թոփ-լոտերը

Armenpress 16:21, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու ստեղագործությունները կդառնան Լոնդոնում Christie's-ի աճուրդի թոփ-լոտերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է աճուրդային տան հաղորդագրության մեջ:

«Christie's աճուրդային տունը հայտարարում Է, որ հունիսի 6-ին ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում ընդհանուր առմամբ վաճառքի կդրվի գեղանկարչության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 250 ստեղծագործություն: Գեղանկարչության սեկցիայում կներկայացվեն ռուս ականավոր նկարիչների, ներառյալ Հովհաննես Այվազովսկու, Բորիս Գրիգորեւի, Լեւ Բաքստի, Բորիս Կուստոդիեւի, Իլյա Ռեպինի, Կոնստանտին Կորովինի եւ Կոնստանտին Սոմովի ավելի քան 90 կտավներ եւ գծանկարներ»,- նշվում Է հաղորդագրության մեջ:      

Աճուրդային տան մասնագետներն աճուրդի թոփ-լոտերի թվին են դասում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» կտավը՝ 200 – 300 հազար ֆունտ ստեռլինգ նախնական գնահատմամբ, եւ «Նավաբեկություն»-ը, որը գնահատվել Է 100 – 150 հազար ֆունտ ստեռլինգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am