ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները Աստանայում քննարկելու են առետուրն օտարերկրյա պետությունների հետ

Armenpress 11:43, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որը մայիսի 31-ին տեղի Է ունենալու Աստանայում, դրա մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցերը եւ առետուրն օտարերկրյա պետությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ենթադրվում Է, որ նիստի ընթացքում կարծարծվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ օտարերկրյա մի շարք պետությունների հետ նրա առեւտրական փոխգործակցության զարգացումը»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սպասվում Է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքին կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ալմազբեկ Աթամբաեւը եւ Վլադիմիր Պուտինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am