Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում

Armenpress 10:10, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսեց միավորը Յովանկա Հուսկայի հետ:  Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Գալոյանը, ով պարտության մատնեց ռուս Իրինա Ուտիատսկայային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am