«Ատլետիկո»-ն մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր ուժը. Լուկա Մոդրիչ

Armenpress 16:35, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր սպասելիքներն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հետ կապված: «Մադրիդի «Ատլետիկո» ակումբը մի անգամ չէ, որ ցույց է տվել իր ուժը: «Ատլետիկո»-ն կարողացել է հաղթել «Բավարիա» և «Բարսելոնա» ակումբներին: Բայց այս հանդիպմանը կարող է պատահել ամեն բան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեջբերում է Մոդրիչի խոսքը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում մայիսի 28-ին տեղի կունենա «Ռեալ»-«Ատլետիկո» ակումբների Չեմպիոնների եզրափակիչ հադիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am