Քաղաքապետարանը մայիսի 28-ից կզբաղվի անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրով
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում մայիսի 28-ին կմեկնարկեն անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական միջոցառումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից, Աջափնյակում գործընթացը կիրականացվի Շինարարների 24, 33, Արզումանյան 15, Բաշինջաղյան 191,198 հասցեների հարակից հատվածներում և թիվ 38 մանկապարտեզի բակում:
Արաբկիր վարչական շրջանում տվյալ աշխատանքները կընթանան Ազատության և Կոմիտասի պողոտաներում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էր անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ: