Էրդողանը մեծամտորեն ավտորիտար է դարձել. The Economist

Armenpress 18:10, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտին փախստականների վերաբերյալ Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինից ավելի բացահայտ եւ մեծամիտ կերպով ավտորիտար է դարձել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի եւ ԵՄ միջեւ վիզայի ազատականացման եւ փախստականների համաձայնության հետ կապված հրապարակած հոդվածում գրում է անգլիական The Economost հանդեսը:

«Մարտին համաձայնության ստորագրումից հետո նախագահ Էրդողանը նախկինից ավելի բացահայատ եւ մեծամիտ կերպ ավտորիտար դարձավ: Կարծես իրեն թվում է, թե չի կարող որեւէ պատժամիջոցի ենթարկվել եւ կարող անտեսել ԵՄ նորմերը: Նա փախստականների համաձայնության ճարտարագետ Ահմեթ Դավութօղլուին փոխարինեց իրեն ավելի հավատարիմ Բինալի Յըլդըրըմով», -գրում է հանդեսը:

Ըստ հանդեսի` ակնհայտ է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար արդեն չունի նախկին գրավչությունը, քանի որ Անկարան չի ցանկանում վերանայել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նորմերին չհամապատասխանող թուրքական օրենքը, ինչին ցանկանում է հասնել ԵՄ-ը` պնդելով, որ Թուրքիայի քաղաքացիներ համար չի վերացնի վիզային ռեժիմը, քանի Անկարան չի բարեփոխել այդ օրենքը:

«Սակայն, ԵՄ տեսանկյունից Թուրքիայի հարցում մոտ ապագայում ավելի լավ լուծման այլընտրանք չի էլ երեւում», -ամփոփում է բրիտանական հանդեսը:

Էրդողանն ավելի վաղ սպառնացել է, որ եթե ԵՄ-ը չկատարի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու խոստումը, ապա Անկարան չեղյալ կհայտարարի փախստականների վերաբերյալ ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am