Հայաստան եկող սիրիահայերի քանակն ավելանում է. Հրանուշ Հակոբյան

Armenpress 16:48, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում այս պահին իրավիճակն ավելի թեժ է, ինչի արդյունքում Հայաստան եկող սիրիահայերի թիվը սկսել է ավելանալ: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բկուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պատրաստ ենք բոլորին ընդունել, ինտեգրել նրանց, հնարավորության սահմաններում լուծում տալ նրանց խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարն ընդգծեց նաև, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի շրջանում մի պահ արտահոսք էր սկսվել դեպի Կանադա, սակայն հետագայում նրանց հասկացել են, որ Կանադայի պայմաններն այնքան էլ հարմար չեն այնտեղ հաստատվելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am