ԱՄՆ-ում երկու մարտական ինքնաթիռ է կործանվել

Armenpress 21:00, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների երկու մարտական ինքնաթիռ կործանվել են Հյուսիային Կարոլինա նահանգի ափամերձ հատվածներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցամաքային պահակախմբի զինծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացնում: 

«ԱՄՆ ցամաքային պահակախումբը որոնողական աշխատանքներ է իրականացնում Հյուսիսային Կարոլինայի ափամերձ հատվածներում ընկած երկու մարտական ինքնաթիռները հայտնաբերելու համար»,- հայտարարել են երկրի ուժային կառույցների ներկայացուցիչները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am