Վրաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը

Armenpress 16:34, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կգլխավորի այն պատվիրակությունը, որը հուլիսի սկզբին մեկնելու Է Վարշավա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտարարել Է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմեռլիշվիլին:

Ավելի վաղ պետության ղեկավարը հրավիրել Է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Վարշավայի գագաթնաժողովին վերաբերող հարցեր:    

«Վրաստանի պատվիրակության ղեկավարը կլինի նախագահը: Գագաթնաժողովից առաջ անպայման կկայանա Անվտանգության խորհրդի նիստ, քանի որ հենց Անվտանգության խորհրդի ձեւաչափով Է նախատեսված նման հարցերի քննարկումը: Դրա նախապատրաստումն արդեն ընթանում Է»,- հայտարարել Է Իմեռլիշվիլին: 

Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովից ակնկալում Է երկրի պաշտպանունակության ամրապնդում եւ զեկույց ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերություններում նոր դրական ասպեկտների մասին: Ըստ որում գագաթնաժողովում չի լուծվելու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am