Airbus-ն արտոնագրել Է աշխարհում ամենաարագընթաց ուղղաթիռը

Armenpress 17:00, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus ընկերությունն արտոնագրել Է ուղղաթիռ, որի կառուցվածքը թույլ Է տալիս դառնալ աշխարհում ամենաարագընթաց նման թռչող ապարատը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:  

Նոր ուղղաթիռը կարող Է զարգացնել ժամում շուրջ 470 կիլոմետր արագություն: Արտոնագրված ապարատն իրենից ներկայացնում Է ընկերության դուստր ստորաբաժանման Eurocopter X3 փորձարարական թեւավոր ուղղաթիռի զարգացած տարբերակը:

Նոր մոդելում լրացուցիչ ձգող պտուտակները նույնպես տեղադրված են թեւերի վերջում, սակայն, ի տարբերություն Eurocopter X3-ի, ոչ թե առջեւից, այլ հետեւից (դա արվել Է աղմուկի նվազեցման համար): Ուղղաթիռում ծրագրվում Է օգտագործել Rolls Royce Turbomeca RTM322 երկու շարժիչ:

Ներկայում ուղղաթիռների ստանդարտ արագությունը կազմում Է ժամում 240 – 260 կիլոմետր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am