Հայաստանում կտեղակայվի ԳԼՕՆԱՍՍ-ի կայան

Armenpress 16:04, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԼՕՆԱՍՍ համակարգի ազդանշանների շտկման եւ մոնիթորինգի ցամաքային կայաններ կտեղակայվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին լրագրողներին հայտնել Է «Ռոսկոսմոս»-ի փոխղեկավար Սերգեյ Սավելեւը:

«Պլանավորում ենք ԳԼՕՆԱՍՍ-ի կայաններ տեղակայել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Խոսքը վերաբերում Է ԳԼՕՆԱՍՍ-ի մոնիթորինգի կայաններին»,-ասել Է նա:

Հայաստանում եւ Բելառուսում կայանները կտեղակայվեն 2016 թվականին, իսկ մյուս կայանների կառուցման ժամկետները դեռեւս ճշտվում են, նշել Է Սավելեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am