Բունդեսլիգայի ֆուտբոլիստները մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին

Armenpress 11:03, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով հարցվածների 31,1 տոկոսի ձայները: Մխիթարյանն առաջ է անցել «Բավարիա»-ի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց (21,1 տոկոս) և Թոմաս Մյուլլերից (13,6 տոկոս), ինչպես նաև իր թիմակից Պյեր Էմերիկ Օբամեյանգից (13,2 տոկոս):   

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am