Սիրիական Տարտուսում եւ Ջեբլայում ահաբեկչության զոհ Է դարձել ավելի քան 100 մարդ

Armenpress 15:19, 23 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր մարդ Է զոհվել Միջերկրական ծովափի Տարտուս եւ Ջեբլա քաղաքները ցնցած մի շարք ահաբեկչական գործողություների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Սիրիայի Լաթաքիա խոշորագույն նավահանգստային քաղաքի մերձակա Ջեբլա բնակավայրում չորս պայթյուն Է որոտացել: Զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

«Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մի քանի ռեակտիվ արկեր են արձակել Ջեբլայի բնակելի թաղամասերի վրա: Ինչպես հաղորդել Է «Սուրիա» հեռուստաալիքը, հրթիռները պայթել են Հայ Էլ Իմարա թաղամասի ավտոկայանում: Եվս մեկ պայթյուն Է որոտացել, երբ շտապ օգնության մեքենաներն սկսել են դուրս բերել վիրավորներին. մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է տեղի «Ալ Ասաադ» հոսպիտալի մուտքի մոտ:

Դրա հետ միաժամանակ մի շարք պայթյուններ ցնցել են Տարտուսը՝ Սիրիայի՝  մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաքը: Ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է նոր ավտոկայանի մոտ: Ինչպես նշում Է «Սուրիա» հեռուստաալիքը, մահապարտ ահաբեկիչը ներթափանցել Է նաեւ շենք եւ իրեն պայթեցրել բազմության մեջ:

Ըստ «Ամակ» գործակալության հաղորդման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է այդ պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am