Օրյոլում բացում են մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Armenpress 10:16, 20 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրյոլում մայիսի 20-ին բացում են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորահրամանատարի արձանն արդեն կանգնեցված Է Տանկիստների պուրակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են մարզի վարչակազմում:

«Հուշարձանի նախագիծը մշակել եւ բրոնզով մարմնավորվել Է օրյոլցի քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Բաղրամյանի հուշարձանն իրենից ներկայացնում Է մարշալի երեքմետրանոց քանդակն ամբողջ հասակով: Մարշալի ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ եւ ԷսԷսական զինանշանը»,- նշել են վարչակազմում: Հուշարձանն ստեղծվել Է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը շուրջ10 միլիոն ռուբլի Է: Հուշարձանի բացմանը կմասնակցեն տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Պոտոմսկին, քաղաքացիներ եւ վետերաններ:

Բաղրամյանը (1897 – 1982) զորքերի հրամանատար Էր Կուրսկի ճակատամարտի ընթացքում: Բաղրամյանի հրամանատարությամբ գործող 11-րդ բանակի միավորումները մյուս բանակների հետ համատեղ հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը, ինչի շնորհիվ 1943 թվականի հուլիսի 29-ին ազատագրվեց Բոլոխով քաղաքը, օգոստոսի 5-ին՝ Օրյոլը: Այս հաջողությունների համար բանակի հրամանատարն ստացավ Սուվորովի  առաջին  աստիճանի շքանշան եւ գեներալ-գնդապետի կոչում: 1955 թականին Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում: Օրյոլում զորահրամանատարի անունն Է կրում փողոցներից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am