Գերմանական դատարանը մերժել է Էրդողան հայցն ընդեմ Axel Springer-ի

Armenpress 20:52, 10 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ Գերմանիայի ամենախոշոր մեդիակոնցերններից՝ Axel Springer AG-ի ղեկավար Մաթիաս Դեպֆեների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Դեպֆներն ավելի վաղ աջակցություն էր հայտնել գերմանացի հումորիստ Յան Բերմերմաննին, ով վիրավորական ոտանավոր էր կարդացել Թուրքիայի նախագահի մասին ZDF հեռուստաընկրության եթերում:

Դատարանն իր որոշմամբ հիմնվել է այն նրա վրա, որ «մարդ ունի ազատ կամարտահայտվելու իրավունք»:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Էրդողանը դատարան է դիմել Axel Springer AG մեդիակոնցերնի դեմ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am