Հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը

Armenpress 15:08, 5 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի անձնակազմի թվաքանակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  Թուրքիայի ՊՆ ԳՇ պաշտոնական կայքը, 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ` այդ երկրի զինված ուժերում ծառայում են 613 419 զինծառայողներ, որոնցից 358-ը գեներալներ եւ ծովակալներ են:

Թուրքիայի ԶՈւ շարքերում ծառայում են 39 353 սպաներ եւ 96 593 ենթասպաներ: Ժանդարմերիայի շարքերում ծառայում են 21 597 պայմանագրային զինծառայողներ:

Թուրքիայի ԶՈւ շարքերում կրտսեր հրամանատարների թիվը կազմում է 73 716 հոգի, իսկ պահեստային սպաների թիվը` 7087 հոգի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am