Կառավարությունը հաստատեց Արցախի անկախության ճանաչման օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը

Armenpress 11:39, 5 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am