Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Հայաստանում զորահավաքի մասին լուրերը

Armenpress 13:52, 3 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:

«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաք է սկսվել՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am