Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծության տակ են

Armenpress 20:42, 2 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում: Մայիսի 1-ի գիշերը և մայիսի 2-ին քաղաքի տարբեր շրջաններում անընդհատ հրթիռներ են ընկնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերում` առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոց հաճախող երեխաներին: Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am