Կարլսենը խափանեց Արոնյանի ծրագրերը՝ հաղթանակ տոնելով Էլյանովի դեմ

Armenpress 21:45, 29 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey Chess» գերմրցաշարի 9-րդ տուրում շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակ խաղաքարերով հաղթանակի է հասել ուկրաինացի Պավել Էլյանով դեմ պարտիայում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս հաղթանակը թույլ է տվել Կարլսենին շրջանցել և միանձնյա գլխավորել Ստավանգերի մրցաշարարային աղյուսակը:

Նորվեգացի շախմատիստը նաև անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար՝ նվաճելով մրցաշարի հաղթողի կոչումը: Չնայած մրցաշարի 3 պարտիաներ դեռևս չեն ավարտվել, սակայն ամեն ինչ արդեն պարզ է. ապրիլի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության գլխավոր հերոսը կլինի աշխարհի ուժեղագույն շախմատիստը:

Արոնյանը ներկայում 2-րդն է, սակայն ամենևին էլ անսասան չեն Հայաստանի շախմատի առաջատարի դիրքերը: Նրան կարող են հավասարվել Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաև Մաքսիմ Վաշյեր-Լագրավը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am