Արցախ են ուղևորվել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ

Armenpress 12:18, 11 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ  Արսեն Բաբայանը: Պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական կողմի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am