Փարիզում գազի պայթյունից 17 մարդ է տուժել

Armenpress 21:13, 1 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի VI շրջանում գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքում տուժել է 17 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ին, այս մասին տեղեկացնում է AFP-ին: 11 հրշեջ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, կան ևս 6 այլ տուժածներ: Ոստիկանության և փրկարարների տվյալներով` պայթյունի հետևանքով ամբողջովին այրվել է Փարիզի կենտրոնում գտնվող շինության վերին հարկերն ու տանիքը: Ֆրանսիական գործակալության հաղորդմամբ` պայթյունն ուղեկցվել է հրդեհով, որից սև ամպ է դուրս եկել` տեսանելի դառնալով քաղաքի տարբեր հատվածներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am