ԻՊ 18 հավաքագրողներ ձերբակալվել են Մոսկվայում հատուկ գործողության ընթացքում

Armenpress 19:45, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 18 հավաքագրողի: Ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Նրա տեղեկացմամբ` ձերբակալվածները զբաղվել են մարդկանց հավաքագրմամբ և պատրաստել են ԻՊ-ի շարքերը համալրելուն: Նրանք նաև պատրաստել են կեղծ փաստաթղթեր: Մի քանի հասցեներով միաժամանակ իրականացված հատուկ գործողության ընթացքում կասկածյալների մոտից առգրավվել են համակարգիչներ, տպիչ սարքեր և այլ տեխնիկա: Ներկա պահին կասկածյալներին հարցաքննում են: Նախնական տվյալներով` նրանց մի մասը ոչ օրինական է եղել Ռուսաստանում:

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am