Վանես Մարտիրոսյանը ռևանշ մրցամարտ կանցկացնի Էրիսլանդի Լարայի դեմ

Armenpress 19:37, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոնի համար մայիսի 21-ին կանցկացնի ռևանշ մրցամարտ կուբացի Էրիսլանդի Լարայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Boxingscene-ը, մրցամարտը տեղի է ունենալու Հյուսթոն քաղաքում:

Այս բռնցքամարտիկների առաջին մրցավեճը կայացել է 2012 թվականին և ավարտվել ոչ ոքի: 9-րդ ռաունդում բռնցքամարտիկները բախվել էին գլխով, Մարտիրոսյանի մոտ սկսվել էր լուրջ արնահոսություն:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am