Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Էլ Սալվադորի և Գվատեմալայի հետ

Armenpress 16:22, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՖՖ պաշտոնական կայքը, մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Էլ Սալվադորի հավաքականի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am