Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը. Բերեզովսկուն անակնկալներ են սպասվում

Armenpress 19:05, 25 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի ազգային հավաքական` Ռոման Բերեզովսկի, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Լևոն Հայրապետյան, Դավիթ Մանոյան, Հենրիխ Մխիթարյան, Գոռ Մալաքյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան:

Բելառուսի ազգային հավաքական` Սերգեյ Չերնիկ, Իգոր Շիտաու, Եգոր Ֆիլիպենկո, Սերգեյ Բալանովիչ, Դենիս Պոլիակով, Միխայիլ Սիվակով, Տիմոֆեյ Կալաչով, Ստանիսլավ Դրագուն, Սերգեյ Կրավեց, Ռենան Բրեսան, Սերգեյ Կորնիլենկո:

Հայաստան-Բելառուս ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային ընտրանու երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մարզադաշտում հայտարարվեց, որ Ռոման Բերեզովսկու համար անակնկալներ են սպասվում հանդիպման ընդմիջմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am