Pepper ռոբոտները հաճախորդներին օգնել են հեռախոսներ ընտրել Տոկիոյի խանութում

Armenpress 15:40, 25 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում հեռախոսների վաճառքի խանութներից մեկում աշխատում են Ճապոնիայում ստեղծված մարդանման ռոբոտներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհում առաջին Pepper անհատական ռոբոտները, որոնք կարողանում են մարդկային հույզեր արտահայտել եւ հասկանալ դրանք, աշխատում են վերջերս Տոկիոյում բացված շարժական հեռախոսների խանութում:

Ռոբոտի բարձրությունը կազմում Է 120 սանտիմետր, քաշը՝ շուրջ 28 կիլոգրամ: Ներսարված մարտկոցը ապահովում Է մինչեւ 12 ժամ ինքնավար աշխատանք:

Այս ռոբոտները նաեւ կարող են սեղմել հաճախորդի ձեռքը եւ ներկայանալ: Pepper-ը կարող Է ինքնուրույն տեղաշարժվել եւ օգտատերերի հետ շփվել սենսորային Էկրանի հավելվածի օգնությամբ, որը ներսարված Է ռոբոտի կրծքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am