Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

Armenpress 23:11, 17 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով հաղթեց Հիկարու Նակամուրային: Այսպիսով հայ գրոսմայստերը հավաքեց 4 միավոր և մրցաշարի առաջին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կարյակինի հետ: 

Արոնյանը հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Ֆաբիո Կարուանայի հետ:Մրցույթին մասնակցում են ութ էլիտար գրոսմայստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո և անցկացվում է Մոսկվայում մարտի 11-29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am