1961 թվականի Ferrari-ն աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

Armenpress 17:57, 16 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ferrari 250 GT SWB California Spider-ը 17,16 մլն դոլարով վաճառվել է  ԱՄՆ-ի Ամիլիա կղզում Gooding աճուրդների տան կազմակերպած վաճառքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է մարտի 16-ի մամուլի տեղեկագրում:

Ավտոմեքենան օգտագործվել Է իտալացի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի «Երեկ, այսօր, վաղը» գեղարվեստական ֆիլմի (1963 թ.) նկարահանումների ժամանակ: 1964 թվականին որպես օտարերկրյա լավագույն ֆիլմ «Օսկար» ստացած կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Սոֆի Լորենը եւ Մարչելո Մաստրոյանին:

Ավտոմեքենան ավելի վաղ հաջորդաբար պատկանել Է արդյունաբերական դիզայներ Ջանֆրանկո Ֆրատինիին եւ Ferrari-ի մասշտաբային մոդելների պատրաստման վարպետ Տերցո Դալիային, իսկ 1985 թվականից այն եղել Է անունը չնշված իտալական հավաքորդի հավաքածուում:

Մեքենայի նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում: Լոտի վաճառքից ստացված գումարը ռեկորդային Է աճուրդների տան համար, ինչը փաստել են նրա ներկայացուցիչները: 

Gooding & Company-ն` աճուրդների ամերիկյան տունը, մասնագիտանում Է ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների վաճառքի բնագավառում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am