Արցախում նռնակի պայթյունից զինվոր է մահացել

Armenpress 09:52, 12 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am