Երևանը տարածաշրջանում առաջատար է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկում

Armenpress 14:44, 25 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային խորհրդատվական Mercer ընկերությունը Երևանը ներառել է կյանքի որակով աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 230 քաղաքների շարքում Երևանը զբաղեցրել է 182-րդ հորիզոնականը:

Աղյուսակի առաջատարներն են Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Օկլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա), Դյուսելդորֆը (Գերմանիա), Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Ժնևը (Շվեյցարիա), Կոպենհագենը (Դանիա) և Սիդնեյը (Ավստրալիա):

Հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 188-րդ հորիզոնականում է, Բաքուն՝ 197-րդ, Թեհրանը՝ 203-րդ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակում չի ներառվել, իսկ Ստամբուլը 122-րդն է: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան 167-րդն է, իսկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը՝ 51-րդը: 230-րդ հորիզոնականում Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:

Արդեն 18 տարի Mercer-ը նման վարկանիշային աղյուսակներ է կազմում՝ իբրև չափանիշ ընտրելով առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, էկոլոգիան և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am