MasterCard-ի տերերը կկարողանան վճարումները հաստատել սելֆիի միջոցով

Armenpress 15:57, 22 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MasterCard վճարային համակարգի օգտատերերն իրենց վճարումները կկարողանան հաստատել սելֆիի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով Financial Times հրատարակությունը:   

Դա այն ծառայություններից մեկն Է, որոնք ընկերությունը գործարկում Է ձեռքի հեռախոսով վճարումների դեպքում ինքնության հաստատման ընթացակարգի բարելավման համար:

Հրատարակության տվյալներով՝ օգտատերերը մատնադրոշմների կամ սելֆիի միջոցով կկարողանան ավարտել առցանց-գնումը՝ չմտցնելով PIN-կոդ, նշանաբառ կամ հաստատման կոդ:

Ծառայության փորձնական տարբերակն այս պահին թեստավորվում Է Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում: Ընկերության հայտարարության համաձայն՝ այս ամռանը ծառայությունը մատչելի կլինի եւս 14 երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am