Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Բորուսիա»-ն հաղթեց «Հանովեր 96»-ին

Armenpress 20:25, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա» -ն փետրվարի 13-ին Բուդնեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում հյուրընկալել էր «Հանովեր 96»-ին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման 56-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա հանդիպման առաջին եւ միակ գոլն էր: Բունդեսլիգայի 2015-2016 թ. մրցաշրջանի ընթացքում Մխիթարկանը 8-րդ անգամ է գոլի հեղինակ դառնում: Հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել «Բորուսիա» -ի մեկնարկային կազմում:

«Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ վաստակած 48 միավորով: «Հաննովեր 96»-ը շարունակում եզրափակել աղյուսակը՝ վաստակած 14 միավորով թիմը 18-րդ հորիզոնականում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am