Միքայել Միքայելյանը չհաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը

Armenpress 17:17, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում չհաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվությունը,  որակավորման փուլը հաղթահարելուց հետո Միքայելյանը մրցեց 3-րդ ենթախմբում, որտեղ 12 րոպե 30 վայրկյան արդյունքով իր ենթախմբում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Հայ դահուկորդը չընդգրկվեց տարբեր ենթախմբերից եզրափակիչ դուրս եկած 10 դահուկորդների թվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am