Փրկարարները դի են հայտնաբերել Զավարյան փողոցի հրդեհի վայրում

Armenpress 17:08, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանի լոգարանում, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել են լաթի կտորներ (մոտ 1 քմ): 

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, լոգարանի հատակին հայտնաբերվել է 1929 թ. ծնված Ֆ. Չ.-ի դին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am