ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատման չի գնում. դաշինքի գլխավոր քարտուղար

Armenpress 14:26, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է, որի հետ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մտնել սառը պատերազմի մեջ: Այս մասին անվտնագության հարցերով մյունխենյան համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը: Սթոլթենբերգն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանի հետ հակամարտության գնացող լուսնոտ չի»:

«Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է և համաշխարհային գերտերություն է: ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սառը պատերազմ չի ուզում»,-ասել է նա` հավելեով, որ հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունը Ռուսաստանի հետ պետք է լինի «պաշտպանության և երկխոսության» հիման վրա:

 

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am