Ռոման Գրիգորյանը, Արմեն Համբարձումյանը եւ «Շիրակ»-ի նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին մասնակցել են Արմավիրի «Տորպեդո»-ի խաղերին

Armenpress 21:43, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապատրաստական փուլի շրջանակներում Արմավիրի «Տորպեդո»-ն փետրվարի 12-ին միանգամից երկու ստուգողական խաղ է անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին հանդիպումը Սոլիգորսկի «Շախտյոր»ի հետ է եղել, որտեղ Արմավիրցիները պարտվել են խոշոր՝  5:0 հաշվով:

Այս հանդիպմանը Արմավիրի թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել են Ռոման Գրիգորյանն ու Արմեն Համբարձումյանը:

«Տորպեդո»-ի երկրորդ ստուգողական հանդիպումը «Կուբան»-ի հետ  եղել: Թիմի մարզիչն այս հանդիպմանը բոլորովին այլ կազմով է ներկայացել: Հանդիպմանը չեն մասնակցել նաեւ  Ռոման Գրիգորյանն ու Արմեն Համբարձումյանը: Փոխարենը խաղադաշտ է դուրս եկել «Շիրակ»-ի նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, որը փոխարինվել է 79-րդ րոպեին: Այս հանդիպումն ավարտվել է արմավիրցիների հաղթանակով, գրանցվել է 2:1 հաշիվը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am