ԵՄ-ի խորհուրդը Հունաստանին երեք ամիս է տվել Շենգենյան համաձայնագրի խախտումները վերացնելու համար

Armenpress 17:05, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը Հունաստանին երեք ամիս Է տվել Շենգենյան համաձայնագրի իրագործման հետ կապված խախտումները վերացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:

«2016 թվականի փետրվարի 12-ին Խորհուրդը հաստատել Է Հունաստանի կողմից արտաքին սահմանների վերաբերյալ Շենգենյան պահանջների լուրջ խախտումների վերացման հանձնարարականը: Հանձնարարականը Հունաստանին առաջարկում Է այդ թերությունների վերացման միջոցառումներ»,-նշվում Է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի խորհրդի հանձնարարականի ուժի մեջ մտնելու պահից Աթենքը երեք ամիս ունի այն կատարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am