Սերգո Կարապետյանը դժվարանում է նշել՝ իր պաշտոնանկության հետ կապված ռիսկեր կան, թե ոչ

Armenpress 17:39, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դժվարանում է նշել՝ իր պաշտոնանկության հետ կապված ռիսկեր կան, թե ոչ: «Եթե նման բան լինի, առաջինը դուք կիմանաք: Ես տեղյակ չեմ: Առաջինը դուք եք այդպիսի բաներն իմանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Կարապետյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ, ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհուրդ տվեց ԶԼՄ-ներին չշտապել, քանի որ, նրա խոսքով, երկու օրից ամեն ինչ պարզ կլինի:

Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել կոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեք պորտֆել (ՀՀ էկոնոմիկայի, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման), այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է, որ ՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարզերում: Վերջնական պայմանավորվածությունների մասին քաղաքական ուժերը խոստացել են հայտնել շաբաթվա վերջին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am