ՆԱՏՕ-ն մայիսին կսկսի վրացի սպաների տակտիկական ուսուցումը. Ստոլտենբերգ

Armenpress 17:08, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մայիսին կսկսի վրացի սպաների տակտիկական ուսուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ բացելով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը:

«Թբիլիսիում Վրաստան-ՆԱՏՕ նոր Համատեղ վարժական կենտրոնը մայիսին կսկսի վրացի սպաների տակտիկական պատրաստումը՝ նպատակ ունենալով մեծացնել իրեն պաշտպանելու Վրաստանի կարողությունը»,-ասել Է Ստոլտենբերգը: Նա խոստացել Է «խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ եւ աջակցել այդ երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք նպատակամղված ՆԱՏՕ-ին անդամակցությանը Վրաստանին մոտեցնելուն»:

Բացի այդ, նա հնչեցրել Է ՆԱՏՕ-Վրաստան բոլոր հանդիպումների համար ավանդական դարձած ձեւակերպումը. «Վրաստանը միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն Է, որի տարածքի մի մասն օկուպացրել Է Ռուսաստանը»: Ստոլտենբերգը նաեւ կոչ Է արել Ռուսաստանին՝ «վերանայել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու իր որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am